Sunday, August 2, 2009

ԿԱՊԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ


«Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանը, նախագահի տեղակալ Հարություն Մարությանը, վարչությանը կից ավագների խորհրդի անդամներ Ժիրայր Ասլանյանը և Ռոբերտ Միրզոյանը, ԱՄՆ–ի «Վասպուրական» միության ատենապետ Վարդան Թովմասյանը օգոստոսի 1-ին այցելեցին Արագածոտնի մարզ և հանդիպումներ ունեցան մարզի «Վասպուրական» միության ներկայացուցիչների, ինչպես նաև Փարպի գյուղի գյուղապետի հետ։ Քննարկվեցին մարզում ներկայացուցչություն ստեղծելու, Վասպուրականի հուշակոթողի և նրան հարող տարածքի պահպանության, մարզում վասպուրականցիների և նրանց ժառանգների վերահաշվառում անցկացնելու և այլ հարցեր։

Միության վարչություն

No comments:

Post a Comment