Monday, July 27, 2009

Հանդիպում Հայկ Դեմոյանի հետ


2009թ. հուլիսի 4-ին «Վասպուրական» հայրենակցական միության նոր կազմավորված վարչությունը և ավագների խորհուրդը միության նախագահ Գ. Բաղդասարյանի ուղեկցությամբ համավասպուրական հայրենակցական միության նախագահի և նրա տիկնոջ հետ եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապա հանդիպեցին ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն` Հայկ Դեմոյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի քանի կարևոր խնդիրներ, անգամ առաջարկվեց համատեղ ջանքերով ստեղծել Վան-Վասպուրականին վերաբերող նյութերի վիրտուալ թանգարան-ձեռնարկ:

No comments:

Post a Comment